Տարբերվող խաղակեսեր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 14, 2013 18:48

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում շարունակվում է  մինչև 19 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնությունը: Այսօր կայացած խաղերն էլ անզիջում պայքարում ընթացան: Ուշագրավ է, որ երկուսում էլ առաջին խաղակեսում գրանցվեց միևնույն հաշիվը`14:12: Ընդ որում, մինչև հանգստի գնալն առջևում գտնվող թիմերը, հետագայում ոչ միայն չկարողացան զարգացնել հաջողությունը, այլև մրցակցին թույլ տվեցին վերականգնել հաշվի հավասարակշռությունը, իսկ ի վերջո պարտվեցին:

Գրանցվեցին այսպիսի արդյունքներ` Վանաձոր – Ուսանողական հավաքական` 23:31 (14:12), ԼՂՀ – ՀՄԴ` 23:28 (14:12):

Այսպիսով, երկու տուրից հետո երկու հաղթանակ է տարել և չի ճաշակել պարտության դառնությունը միայն Ուսանողական հավաքականը: Այն համալրված է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի խաղացողներով: Վերջիններս վաղը մրցելու են ԼՂՀ-ի հավաքականի հետ, որը պարտվել է երկու մրցակիցներին`Վանաձորի և ՀՄԴ-ի թիմերին: Ուսանողական հավաքականը եթե շարունակի հաղթարշավը, կհռչակվի չեմպիոն: Ամենայն հավանականությամբ, երկրորդ մրցանակակրի հարցը կվճռվի Վանաձոր – ՀՄԴ խաղում: Իսկ եթե արցախցի հանդբոլիստներն առավելության հասնեն առաջատարի նկատմամբ, կարող են ամեն բան խճճել: Այնպես որ, առաջնության բոլոր հարցականների պատասխանը կտրվի միայն վերջին խաղի ավարտից հետո:

 

Դիտվել է 1005 անգամ:
Print Friendly

Leave a Reply