Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | March 14, 2013 16:33
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ ՉԺՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության աճող դերը միջազգային ասպարեզում կշարունակի իր բարենպաստ ազդեցությունն ունենալ համաշխարհային խաղաղ և կայուն զարգացման վրա: Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների հետևողական ամրապնդմանը և խորացմանը: Համոզված եմ, որ տարբեր ոլորտներում երկկողմ կապերի և փոխանակումների հետագա ակտիվացումը, ինչպես նաև արդյունավետ գործակցությունը միջազգային ասպարեզում բխում են մեր երկու բարեկամ երկրների և ժողովուրդների կենսական շահերից: Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը առավելագույն ջանքեր գործադրելու հայ-չինական միջպետական բարեկամական հարաբերությունների և համագործակցության համապարփակ զարգացման ուղղությամբ՝ դրանք նոր մակարդակի բարձրացնելու նպատակով: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին` երջանկություն և բարօրություն»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: |