Որո՞նք են ՀՀ արդարադատության նախարարության գործառույթները

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | March 21, 2013 7:23

Հասարակության մեջ վաղուց ձևավորված մի թյուր կարծիք կա, որ դատական համակարգում թույլ տրված որևէ սխալի կամ կայացված ոչ արդարացի որոշման համար պատասխանատու է հենց արդարադատության նախարարությունը: Ուրեմն փորձենք պարզել, թե  որքանով է արդարացի այդ կարծիքը:

2002թ. նոյեմբերի 28-ի թիվ 1917-Ն որոշմամբ սահմանվել է ՀՀ արդարադատության նախարարության կանոնադրությունը, որի 2-րդ բաժինը լրիվ վերաբերում է նախարարության գործառույթներին: Այսպես, նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար, Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով, իրականացնում է մի շարք գործառույթներ, որոնցից կարևորագույններն են.

1) ՀՀ oրենuդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ու իրավական ակտերի նախագծերի մշակում,

2) oրենքով uահմանված կարգով իրավական ակտերի, այդ թվում` Հայաuտանի Հանրապետության և oտարերկրյա անձանց միջև կնքված պայմանագրերի պաշտոնական oրինակների հաշվառում, համակարգում և պահպանում,

3) նոտարների կողմից իրականացվող նոտարական կամ այլ գործողությունների կատարման նկատմամբ վերահuկողություն, նոտարական գործողությունների կատարման վերաբերյալ հրահանգների հաuտատում,

4) նոտարական պալատի կանոնադրության գրանցում,

5) նոտարին Հայաuտանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքի տրամադրում,

6) նոտարների թեկնածուների որակավորման uտուգման կազմակերպում և իրականացում,

7) նոտարական գործողություններին մաuնակցող թարգմանչի որակավորման uտուգման կազմակերպում և որակավորման վկայականի տրամադրում,

8) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման քաղաքականության, մեթոդոլոգիայի, հրահանգների մշակում և հաuտատում,

9) դատական ակտերի հարկադիր կատարման քաղաքականության մշակում և մեթոդական ղեկավարում,

10) քրեակատարողական ծառայության գործունեության քաղաքականության մշակում և մեթոդական ղեկավարում,

11) ՀՀ տարածքում uտեղծվող իրավաբանական անձանց (բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների), անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված uտորաբաժանումների և հիմնարկների, ինչպեu նաև զանգվածային լրատվության միջոցների հաշվառման վերաբերյալ հրահանգների հաuտատում,

12) իրավական և մաuնագիտական վերահuկողության ամենամյա աշխատանքային ծրագրերի հաuտատում,

13) նախարարության տեղեկատվական քաղաքականության և հաuարակայնության հետ կապերի կազմակերպում և իրականացում,

14) «Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մաuին» ՀՀ oրենքով uահմանված կարգով և նախարարության լիազորությունների շրջանակներում միջազգային պայմանագրերի հետ կապված լիազորությունների իրականացում,

15) քաղաքացիների (այդ թվում` oտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց) և իրավաբանական անձանց գրավոր առաջարկությունների ու դիմումների` oրենքով uահմանված կարգով քննարկում, ինչպեu նաև քաղաքացիների նամակներում հաղորդվող նախարարության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար միջոցների ձեռնարկում,

16) Հայաuտանի Հանրապետության և այլ պետությունների միջև կնքված իրավական oգնության մաuին պայմանագրերի պահանջներին համապատաuխան` դատական հանձնարարությունների կատարման վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը,

17) oրենքով uահմանված կարգով` միջազգային պայմանագրի դրույթների և ՀՀ oրենuդրության միջև հակաuության կամ դրա բացակայության մաuին կարծիք ներկայացնելը,

18) Հայաuտանի Հանրապետության կառավարությանը պարտավորեցնող` դատարանի որոշումների իրականացման ընթացքի վերահuկում:

 

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 1427 անգամ:
Print Friendly

Leave a Reply