Ամերիկացիները քաղցած են, սպանում են երեխաներին ու օգնություն ակնկալում Հյուսիսային Կորեայից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2013 15:34

Հյուսիսային Կորեայի  քաղաքացիներին ցուցադրվող ֆիլմում բացահայտվում է Միացյալ նահանգների “իրական կյանքի պատկերը”: Երկիր, որի բնակիչներն այնքան քաղցած են ու խեղճ, որ ապրում են Հյուսիային Կորեայի նվիրած հին խրճիթներում ու սնվում են հազվադեպ, ձեռքի տակ պատահած որսով:

4-րոպեանոց ֆիլմում ասվում է, որ ամերիկացիներն անգամ ջրամատակարարման համակարգ չունեն ու դրա համար ստիպված են ձյուն հալեցնել: Բացի այդ, ագրեսիան այնտեղ այն մակարդակի է հասել, որ ԱՄՆ քաղաքացիները սպանում են իրենց հարևաններին ու երեխաներին: Սա դեռ ամենը չէ, քաղցած ամերիկացիները ուրախ են ցանկացած ողորմության համար, և անսահման երջանիկ  կլինեն, եթե Հյուսիսային Կորեան նրան ինչ որ օգնություն ցուցաբերի:

Համացանցում տեղադրվելուց  հետո ընդամենը 3 օրում տեսանյութը մի քանի հազար դիտում է ունեցել: Ֆիլմի հեղինակները վստահեցնում են, որ համաքաղաքացիներին են ներկայացնում ժամանակակից Միացյալ Նահանգներում կյանքի իրական պատկերը:

Նման տեսանյութ տարածելու միակ նպատակը Հյուսիսային Կորեայի բնակչության ուշադրությունը աղքատության ու սովի համազգային խնդրից շեղելն է:

Դիտվել է 1358 անգամ:
Print Friendly

Leave a Reply