«Բավարիան» և «Մալագան» միացան հաջողակներին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 14, 2013 15:34

Հայտնի դարձան Եվրոպայի ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի մրցաշարի քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները: Պայքարը շարունակում են` իսպանական «Ռեալը», «Բարսելոնան», «Մալագան», իտալական «Յուվենթուսը», գերմանական «Բորուսիան», «Բավարիան», թուրքական «Գալաթասարայը» և ֆրանսիական ՊՍԺ-ն:

Վերջին երկու ուղեգրերին լարված մրցավեճում տիրացան «Բավարիան» և  «Մալագան»:

Մյունխենյան ակումբը 1/8 եզրափակիչի պատասխան խաղում թեև տանը 0:2 հաշվով զիջեց Լոնդոնի «Արսենալին», սակայն դուրս եկավ հաջորդ փուլ, քանի որ մրցակցի հարկի տակ առավելության էր հասել 3:1 հաշվով:

«Մալագան» հյուրընկալելիս  հաղթեց «Պորտոյին»` 2:0: Պորտուգալացիները սեփական հարկի տակ հաղթել էին նվազագույն առավելությամբ` 1:0 հաշվով, և երկու խաղերի արդյունքով հաջորդ փուլ  դուրս եկան իսպանացները:

Քառորդ եզրափակչի վիճակահանությունը կկայնա մարտի 15-ին Նիոնում:

Դիտվել է 728 անգամ:
Print Friendly

Leave a Reply