Ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի մահվան մասին բացահայտված է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2013 15:17

Գիտնականներին հաջողվել է վերծանել 1200 տարի առաջ կատարված արձանագրությունը, որը լույս է սփռում Հիսուսի տառապագին մահվան հետ կապված նոր հանգամանքների վրա:

Ղպտիների լեզվով կազմված փաստաթղթում նշվում է, որ Հիսուսն իր խաչելությունից մի քանի օր առաջ ընթրում էր Պյուղատոսի տանը ու վերջինս նրան առաջարկել է զոհաբերել որդու կյանքը` Հիսուսին խաչափայտի վրա մահից փրկելու համար, սակայն Հիսուսն իսկույն մերժել է այդ առաջարկը:

Տեքստում նշվում է նաև, որ Հիսուսը օժտված էր կերպափոխվելու հատկությամբ, ինչի պատճառով էլ դավաճան Հուդան համբուրեց նրան, որ  հավաքված առաքյալների մեջ մատնացույց անի  ուսուցչին:

Հիշյալ փաստաթղթի տեքստը հրապարակած Նիդեռլանդների Ուտրեխտ համալսարանի գիտնական Ռուդոլֆ վան դեն Բրուքը   հայտարարում է, որ ժամանակակից գիտնականները չեն կարող պնդել, որ այդ տեղեկությունները ճշմարիտ են, սակայն լրիվ ակնհայտ է, որ նման փաստաթուղթ կազմելու պահին դրան հավատացել են այն կազմողների ժամանակակիցները:

Փաստաթուղթը հրապարակվում է “Կեղծ Կիրիլ Երուսաղեմցին Քրիստոսի կյանքի ու կրքերի մասին” գրքում:

Դիտվել է 1937 անգամ:
Print Friendly

Leave a Reply