Հայաստանի դահուկավազքի առաջնությունը` Փոքրաշենում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 14, 2013 14:53

Մարտի 14-ին կսկսվի դահուկավազքի պատանիների Հայաստանի առաջնությունը` նվիրված մեր երկրի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին: Առաջնությունն անցկացվելու է Շիրակի մարզի Փոքրաշեն համայնքում:

Նախատեսվում է, որ առաջնությանը կմասնակցեն Գյումրիի, Ամասիայի, Վանաձորի, Աշոցքի և Հրազդանի 1993-1995թթ. և 1996-1999թթ. ծնված պատանիների և աղջիկների հավաքական թիմերը:

Մարտի 14-ին տեղի կունենա վիճակահանությունը, իսկ հաջորդ օրը՝ մարտի 15-ին, դասական ոճում տղաները կմրցեն 5 կմ, իսկ աղջիկները՝ 3 կմ տարածություններում: Նույն օրը կրտսեր տարիքային խմբում հանդես եկող տղաները և աղջիկներն ուժերը կչափեն 3 կմ դասական ոճով դահուկավազքում:

Առաջնության վերջին օրը՝ մարտի 16-ին, տղաները կմրցեն 5 կմ, իսկ աղջիկները 3 կմ ազատ ոճով դահուկավազքում: Նույն օրը 3 կմ ազատ ոճով դահուկավազքում  ուժերը կչափեն կրտսեր տարիքային խմբում հանդես եկող տղաները և աղջիկները:

Դիտվել է 753 անգամ:
Print Friendly

Leave a Reply