Գերմանիայում կանանց կթույլատրվի ծննդաբերել անանուն ու անցանկալի երեխային թողնել ծննդատանը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 14, 2013 14:51Գերմանիայի կառավարությունը մի շարք լուրջ որոշումներ է կայացրել տնային ծնունդների դեմ պայքարելու նպատակով. հաճախ կանայք անցանկալի երեխա ծննդաբերելու պարագայում ընտրում են այս տարբերակը: Այսուհետ ապագա մայրերին հնարավորություն կտրվի ծննդատանը գրանցվել մտացածին անունով ու երեխային լրիվ օրինական կերպով թողնել ծննդատանը:
Պաշտոնյաներն ասում են, որ վերջին տարիներին շատացել են “կկվի համախտանիշի” դեպքերը, երբ կանայք անցանկալի երեխաներին թողնում են հասարակական կազմակերպությունների կամ էլ մանկատան շեմին: Նոր օրենքի համաձայն, “անանուն” մորից ծնված երեխային, որոշակի տարիքի հասնելուց հետո, կհայտնեն այն կնոջ անունը, որը նրան լույս աշխարհ է բերել:
Անձնական տվյալները (իրական կամ մտացածին), որոնք մայրը կնշի հիվանդանոցում գրանցվելու ժամանակ, հատուկ ծրարի մեջ կպահվեն, որոնք հետագայում կհանձնվեն 16-ը լրացած երեխային:







Facebook
Tweet This
Email This Post
