Զորակոչի վերաբերյալ անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրվի

Պաշտոնական, Օրվա լուր | | March 14, 2013 14:41

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ  նախաձեռնել է զորակոչի և զինվորական ծառայության հետ կապված անվճար իրավաբանական խորհրդատվություն:

ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի և լրատվությանվարչությունից տեղեկացնում են, որ քաղաքացիներին  հուզող հարցերին կպատասխանեն բարձրակարգ և փորձառու իրավաբաններ: Խորհրդատվությունը տրամադրվելու է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնում, որը գտնվում է ք.Երևան, Օրբելի 6/148 հասցեում:

Մինչ այցելությունը հարկավոր է  աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, գրանցվել 060 545-600 հեռախոսահամարով:

Դիտվել է 1045 անգամ:
Print Friendly

Leave a Reply