Թուրքիայի երկրորդ նախագահի՝ Իսմեթ Ինենյուի դուստրը պատմել է Աթաթուրքի անձնական կյանքի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2013 14:26

Աթաթուրքի համալսարանի մշակութային և ցուցադրության կենտրոնում կազմակերպված «Լոզանի համաձայնագրի 90-րդ տարելիցին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ հանդես է եկել Իսմեթ Ինենյու հիմնադրամի նախագահը և Թուրքիայի երկրորդ նախագահի դուստրը՝ Օզդեն Թոքերը: Նա կիսվել է Աթաթուրքի և նրա կնոջ՝ Լաթիֆեի անձնական կյանքի մանրամասներով, պատմել նրանց կարճ ամուսնության պատճառների մասին:

«Երբ առաջին անգամ Ստամբուլ գնացինք, մայրս ինձ տարավ տիկին Լաթիֆեի ձեռքը համբուրելու: Լինելով Աթաթուրքի կինը՝ նա միշտ հարգանքի է արժանացել: Մայրս Լաթիֆեին շատ էր հավանում, քանի որ նա վերին աստիճանի կրթված, բանիմաց, շնորհքով և ժամանակակից կյանքով ապրելու պատրաստ կին էր: Աթաթուրքի և Լաթիֆեի բաժանության սեփական բացատրությունն ունեմ: Լաթիֆեն ամուսնուն որպես հայրենիքի փրկիչ էր ընդունում, իսկ Աթաթուրքն էլ նրան ժամանակակից թուրք կնոջ իդեալն էր համարում: Ահա երկու իդեալ մեկ տան մեջ միասին դժվարանում էին ապրել: Այդ պատճառով էլ նրանք բաժանվեցին: Ծնողներս շատ էին վշտացել»:

«Radikal»-ը գրում է, որ Թուրքիայի երկրորդ մարդու՝ Իսմեթ Ինենյուի դուստրը պատմել է նաև իր ընտանիքի մասին: «Մեր տանը ռամազանի (մուսուլմանական պահք) ժամանակ միշտ պաս է պահվել, նամազ է արվել և դեռ արվում է: Ղուրան է կարդացվել և դեռ կարդացվում է: Այդ ամենը ինչպես արվում էր հորս և մորս ժամանակ, այնպես էլ շարունավում է հիմա»,-պատմել է Օզդեն Թոքերը:

Դիտվել է 1109 անգամ:
Print Friendly

Leave a Reply