Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին նահանջել է 4 աստիճան

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 14, 2013 14:21

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կազմած ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում  Հայաստանի ընտրանին  նահանջել է 4 աստիճան: Այն  զբաղեցնում է 84-րդ հորիզոնականը։ Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը` Չեխիայի թիմը, 27-րդն է: Մերոնք չեխ ֆուտբոլիստներին հյուրընկալելու են մարտի 26-ին: Առաջատարն Իսպանիայի հավաքականն է: Ապա հաջորդում են Գերմանիայի, Արգենտինայի ներկայացուցիչները:

Դիտվել է 902 անգամ:
Print Friendly

Leave a Reply