Մեկնարկը` այսօր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 14, 2013 14:07

Այսօր Շենգավիթի համայնքի թիվ 1 համալիր մարզադպրոցի դահլիճում կմեկնարկի  ԽՄՕՄ-ի հանդբոլի բաց առաջնությունը, որին կմասնակցեն 1997-1998 թվականներին ծնված պատանիները և աղջիկները:

Պատանիների մրցաշարում հանդես կգան ԽՄՕՄ-ի, Գյումրիի, Վանաձորի, Ալավերդիի, Շենգավիթի, Աջափնյակի մարզօջախների ներկայացուցիչները:

Աղջիկների պայքարում ուժերը կչափեն ԽՄՕՄ-ի, Գյումրիի, Վանաձորի, Շենգավիթի մարզօջախների հավաքականները:

Առաջնությունը կավարտվի մարտի 17-ին:

Առաջնության գլխավոր մրցավարն է Ալեքսանդր Արևշատյանը:

Դիտվել է 977 անգամ:
Print Friendly

Leave a Reply