ԱՄՆ Կոնգրեսը քննադատական նամակ է հղել Էրդողանին Սիոնիզմը «մարդկության հանցանք» անվանելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2013 13:51

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու շաբաթ առաջ Ավստրիայում կազմակերպված «Քաղաքակրթությունների դաշինք» համաժողովի ժամանակ Սիոնիզմը «մարդկության հանցանք» էր անվանել՝ արժանանալով խիստ քննադատության:

Ահա թուրքական «Hürriyet»-ից Թոլգան Թանըշն ու Ջանսու Չամլշբելիի հաղորդած լուրի համաձայն՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի 435 հոգուց բաղկացած ներկայացուցչական խորհուրդից և 100 անդամ ունեցող Սենատից ընդհանուր առմամբ 89 անդամի ստորագրությամբ մեկ էջանոց քննադատական նամակ է ուղարկվել վարչապետ Էրդողանին:

Վերջինս  Իսրայելի հիմնադիր շարժումը՝ Սիոնիզմը հավասարեցրել է ֆաշիզմին, մարդկության դեմ ուղղված հանցանք անվանել՝ առաջացնելով մեծ հիասթափություն: Քննադատական նամակում մասնավորապես ասվում է. «Հրեական ազգայնականության գաղափարը հանդիսացող և խտրականություն չպարունակող Սիոնիզմին այդպիսի վտանգներին հավասարեցնելը պատճառ է հանդիսանում, որպեսզի պատմական և հարգելի կազմակերպությունները այն սխալ հասկանան և կորցնեն իրենց վստահությունը: Մենք հույս ունենք, որ վերոհիշյալ վիրավորական հայտարարություններից հետ կանգնելու համար կօգտագործեք առաջիկա առիթը»:

 

Դիտվել է 748 անգամ:
Print Friendly

Leave a Reply