Արդեն Թուրքիան էլ իր Մեսին ունի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2013 13:49

Թուրքիայում Ադըյամանի շրջանի Գյոլբաշը գավառում բնակվող Ռաֆեթ և Նուրգյուլ ամուսնական զույգը տղա երեխա է ունեցել: Երեխայի ծնողները, ներշնչվելով իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի խաղացող,  արգենտինացի հանրահայտ Լեո Մեսիից, նորածին փոքրիկին անվանել են Ալի Ումուդ Մեսի:

Ֆուտբոլիստի թուրք անվանակցի հայրը՝ Ռաֆեթ Չեչենը, ով ֆուտբոլի և հատկապես Մեսիի մեծ երկրպագուն է, պատմել է. «Խոսք էի տվել, որ երբ ամուսնանամ և որդի ունենամ, նրան իր տեխնիկայով, խելքով և բարեպաշտությամբ աշխարհարին օրինակ հանդիսացող ֆուտբոլիստի անուն եմ  տալու: Մեսիի խաղին հետևում է այն օրից, երբ Բարսելոնա եկավ: Տղայիս նրա անունով կոչեցի, քանի որ հենց իմ պատկերացրած ֆուտբոլիստը դարձավ»,-գրում է «Anadolu» գործակալությունը:

Չեչենը նշելով, որ ընտանիքն ու մտերիմները դրականորեն են արձագանքել անվան ընտրությանը, ասել է, որ շատ է ցանկանում, որ որդին ապագայում ֆուտբոլիստ դառնա: Փոքրիկ Մեսիի մայրն էլ նշել է, որ առանց տատանվելու ընդունեց ամուսնու առաջարկը:

Դիտվել է 788 անգամ:
Print Friendly

Leave a Reply