Իրանում բանվորների աշխատավարձը կբարձրանա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2013 13:14

Իրանում բանվորների ամսական միջին աշխատավարձը 20-25 տոկոսով կարող է բարձրանալ իրանական օրացուցային հաջորդ տարում, որը կսկսվի մարտի 21-ին։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է IRNA գործակալությունը, հայտարարել էաշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ասսադոլու Աբբասին։
«Աշխատավարձի աճը համամասնական կլինի ինֆլյացիայի աճին»,– ավելացրել է նա:
Իրանի խորհրդարանը հաստատել է հաջորդ տարվա առաջին եռամսյակի պետբյուջեի կանխատեսումները, ըստ որոնց՝ հաստատվել է պետբյուջեի 450 տրլն ռիալ (մոտ 36,7 մլրդ դոլար) եկամտային մասը։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը:
Իրանի վարչակազմը հաջորդ օրացուցային տարվա համար ներկայացրել է 7300 տրլն ռիալ (մոտ 595,4 մլրդ դոլար) ընդհանուր բյուջեի նախագիծ: Կանխատեսվում է, որ պետբյուջեի եկամուտները կկազմեն 1640 տրլն ռիալ (133,8 մլրդ դոլար):
Բյուջետային նախագիծը կազմվել է՝ հաշվի առնելով միջազգային տնտեսական պատժամիջոցները:
ՀՀ նախագահի այցելությունը Մոսկվա ակտիվորեն լուսաբանվում է թուրքական մամուլում

Դիտվել է 699 անգամ:
Print Friendly

Leave a Reply