8-ամյա տղային վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է ոստիկանություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 14, 2013 13:06

Մարտի 13-ին, ժամը 13.00-ի սահմաններում,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Սարալանջի նոր ճանապարհին` Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 73 տան դիմաց, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 14.00-ին, մեղայականով ոստիկանություն է ներկայացել 1958 թ. ծնված Հարություն Մ.-ն և հայտարարել, որ ժամը 13.00-ի սահմաններում հիշյալ վրաերթը` «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 787 անգամ:
Print Friendly

Leave a Reply