Գյումրու վթարային շենքերում բնակվում են հարյուրավոր անօթևան ընտանիքներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 14, 2013 10:00

Գյումրիում վթարային բնակելի բազմահարկերից և նախկին գործարանների խարխուլ հանրակացարանների շենքերից բացի կան նաև տասնյակ նախկին նախակրթարանների ու գրադարանների շենքեր, որոնք ևս չեն ամրացվել ու չեն վերականգնվել, 88-ի երկրաշարժից ի վեր չեն ծառայում իրենց բուն նպատակին:Այդ շենքերում շարունակում են բնակվել անօթևան ընտանիքներ, որոնց մի մասին նախորդ տարիներին անգամ թույլատրվել է սեփականաշնորհել իրենց զբաղեցրած տարածքները: Սակայն այդ շինություններում բնակվող շատ ընտանիքներ չունեն երկրաշարժից անօթևանի կարգավիճակ, այսինքն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն, բայց չունեն նաև իրենց զբաղեցրած տարածքներն իրենց միջոցներով օրինականացնելու կամ ամրացնելու ու նորոգելու հնարավորություն: Եվ տարիներ շարունակ բնակվում են կոմունալ հարմարություններից զուրկ, կիսախարխուլ այդ շինություններում:


Գյումրու Խրիմյան Հայրիկ փողոցի հարևանությամբ գտնվող նախկին մանկապարտեզներից մեկի շենքում ևս բնակվում են այլ կացարաններ չունեցող ընտանիքներ: Նրանցից մեկը անօթևանի կարգավիճակ չունեցող, 6 երեխաների միայնակ մայր Հեղինե Եղոյանի ընտանիքն է: Այս բազմազավակ ընտանիքը ևս գտնվում է սոցիալապես ծանր պայմաններում, վեց երեխաներից երեքը Գյումրու` վերջերս հատուկ խնամքի հաստատություն վերանվանված նախկին «Հույս» մանկատան սաներն են:
Անցած ամիս լոսանջելեսյան բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված դրամական միջոցներով գնված վառելափայտի տրամադրման և տեսանյութ պատրաստելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները հերթական բարեգործական այցելությունը կատարեցին Հեղինեի ընտանիքին:
Առավել մանրամասն` ներկայացվող տեսանյութում:

Դիտվել է 835 անգամ:
Print Friendly

Leave a Reply