Փակ է Սելիմի լեռնանցքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 14, 2013 10:19

Մարտի 14-ին՝ ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Աշոցքում, Սևանում տեղում է ձյուն: Բքի պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է 1024 անգամ:
Print Friendly

Leave a Reply