Թոշակառուն դիահերձարանի սխալի պատճառով թաղել է ուրիշ կնոջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2013 10:03

Կալիֆոռնիայի Ինգլվուդի դիահերձարանի սխալի պատճառով 73-ամյա թոշկառուն իր կնոջ փոխարեն թաղել է ուրիշ մի կնոջ:

Տարեց տղամարդու կինը մահացել էր ու նա զբաղված էր թաղման հարցերով: Սակայն,երբ նա տեսավ իր հանգուցյալ կնոջը դագաղում,  չճանաչեց:

“Դա իմ կինը չէր, ես իսկույն հասկացա:Մենք միասին 51 տարի ենք ապրել, միթե ես նրան չէի ճանաչի”,-պատմել է նա:

Թաղման բյուրոյի աշխատակիցները նրան հավատացրել են, թե զմռսելուց հետո հնարավոր է, որ կինը շատ փոխված լինի: Սակայն, մի քանի օրից զանգահարեցին նույն գրասենյակից ու ասացին , որ տղամարդու կասկածներն անհիմն չէին:

“Նրանք զանգահարեցին ու ասացին, որ իրենց գրասենյակում մի կին է, խիստ վրդովված, որն իր հանգուցյալ մորը չի ճանաչում: Այդ ժամանակ էին նրանք հասկացել, որ  փաստորեն ես թաղել եմ ուրիշ  կնոջ”:

Դիահերձարանի ղեկավարությունը ընդունել է իր սխալն ու խոստացել արտաշիրմում ու նորից թաղում կազմակերպել իր հաշվին:

Դիտվել է 1590 անգամ:
Print Friendly

Leave a Reply