Ֆլորիդայի փոխնահանգապետը սկանդալից հետո հեռացել է պաշտոնից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2013 9:35

Ջենիֆեր Քերոլը հեռացել է Ֆլորիդայի փոխնահանգապետի պաշտոնից`  բարեգործական հիմնադրամի  հովանու ներքո անցկացվող անօրինական մոլախաղերի  աղմկահարույց պատմությունից հետո:

Ինչպես դաշնության քննիչներն են կարծում, “Աշխարհի վետերանների միություն” բարեգործական հիմնադրամի հովանու ներքո, որը միայն Ֆլորիդայում 50 ինտերնետ-սրճարան ունի, անօրինական մոլախաղեր էին անցկացվում:Ոստիկանության տվյալներով, իրականում սրճարանների անվան տակ կազինոներ են գործել, որոնք ընդհանուր առմամբ 300 մլն դոլար շահույթ են ունեցել: Հետաքննության ընթացքում ձերբակալվել է 60 մարդ:

Նույն տվյալների համաձայն, PR ընկերության համատերերից մեկն էլ Քերոլն էր, որը հեռացավ փոխնահանգապետի պաշտոնից: Նրան մեղադրանք դեռևս չի ներկայացվել:

Դիտվել է 1308 անգամ:
Print Friendly

Leave a Reply