Հոլանդիայի ամենատարեց մարմնավաճառները թոշակի են անցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2013 9:16

Ամստերդամցի 70-ամյա Լուիզա ու Մարտինա Ֆոկկեր քույրերը որոշել են հանգստի անցնել` ընդհանուր առմամբ 50 տարվա մեջ սպասարկելով 355 000 հաճախորդի:

Քույրերից մեկը` Լուիզա Ֆոկկերը,  հայտնել է, որ կամասուտրայի որոշ դիրքեր արթրիտի պատճառով դարձել էին շատ ցավոտ: Իսկ Մարտինան խոստովանել էր, որ մրցապայքարում նոր հաճախորդներ գրավելը գնալով ավելի էր դժվարանում:

“Իհարկե, առաջվա պես մշտական հաճախորդներ ունեի: Օրինակ` մի թոշակառու ինձ մոտ էր հաճախում երկար տարիներ, այնպես որ, ես նրան չէի կարողանում մերժել: Դա նույնն է երբ ամեն կիրակի եկեղեցի ես հաճախում, ծեսի պես մի բան”:

2012-ի աշնանը Ֆոկկեր քույրերն իրենց հիշողություններն են հրապարակել “Լեդիներն Ամստերդամից” վերնագրով գրքում: Սենսացիոն գրքի էկրանավորման համար իսկույն իրավունք ձեռքբերվեց:

Նրանք պատմել են, որ մարմնավաճառ են դարձել 20 տարեկանից: Նման մասնագիտության ընտրության պատճառը զուգընկերներից ֆինանսապես անկախանալն էր:

Քույրերը հույս ունեն, որ կկարողանան  գոյությունը պաշտպանել իրենց ստեղծագործության բերած եկամտով:

Դիտվել է 1484 անգամ:
Print Friendly

Leave a Reply