5 փոխպատվաստված օրգաններով կինը մայր է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2013 8:56

5 օրգանների փոխպատվաստման վիրահատություն տարած կինն աղջիկ է ունեցել: Մայամիի կլինիկայի բժիշկներն ասում են, որ դա աշխարհում առաջին դեպքն է:

Քաթարցի Ֆաթիմա Անսարին 19 տարեկան էր, երբ բժիշկները նրա մոտ հայտնաբերեցին աղիքային անոթի թրոմբ: 2007-ին Մայամիի կլինիկայում նրան  վիրահատեցին.սկզբում լյարդ փոխպատվաստեցին, հետո` ենթաստամոքսային գեղձ, ստամոքս,  ապա նաև հաստ ու բարակ աղիքներ: Անսարի հղիությունը որոշ բարդություններով էր ընթանում, սակայն, ինչպես բժիշկներն են ասում, նա կարող է մեկ անգամ էլ ծննդաբերել:

“Մայր դառնալը ամենալավ  բանն է աշխարհում”,-ասել է Ֆաթիման ծննդաբերությունից հետո:

Դիտվել է 1567 անգամ:
Print Friendly

Leave a Reply