Վենեսուելա. Չավեսի մարմինը զմռսել չի հաջողվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2013 8:28

Նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ Չավեսի մարմինը չեն զմռսվի, ինչպես ավելի վաղ էր ենթադրվում:

Վենեսուելա մեկնած ռուսաստանցի փորձագետները որոշել են, որ Չավեսի մարմինն անհնար է զմռսել, քանի որ անմիջապես մահից հետո հետագա պրոցեդուրայի համար հատուկ նախապատրաստական աշխատանքներ չեն կատարվել:

“Ռուսաստանցի ու գերմանացի մասնագետները Վենեսուելայում են, որպեսզի զմռսեն Չավեսին, սակայն, մեզ ասացին, որ մարմինը պետք է նախապես  մշակվեր, իսկ հիմա արդեն անհնար է”,-ասել է Մադուրոն:

Իսկ սուգը պաշտոնապես երկարաձգվել է մինչև մարտի 15-ը: ՄԱԿ-ի գլխավոր ասաբլեայի անդամները երեկ հարգել են Չավեսի հիշատակը մեկ րոպե լռությամբ:

Ապրիլի 14-ին նշանակված ընտրություններին նախապատրաստվող Մադուրոն նշել է, որ ընդդիմության թեկնածու Էնրիկե Կապրիլեսի նկատմամբ դավադրություն է բացահայտվել: Մադուրոն խոստացել է,  որ իր հակառակորդին ոստիկանական հսկողություն կտրամադրի:

Այս շաբաթ վենեսուելացի պաշտոնյաների խումբը հայտարարեց, որ կառավարությունը Չավեսի մահվան հանգամանքների հետաքննություն է սկսելու: Էներգետիկայի ու նավթի նախարարության ղեկավար Ռաֆայել Ռամիրեսը ԲիԲիՍի-ին տված հարցազրույցում ասել է, որ Չավեսի մահվան մեջ մեղավոր են ԱՄՆ-ն ու Իսրայելը:

Նա Չավեսի մահը համեմատել է պաղեստինցի առաջնորդ Յասիր Արաֆաթի մահվան հետ: Այդ հաստատման հետ համաձայնել է նաև նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն:

Չավեսի մահվան լուրը հաղորդելուց առաջ  Մադուրոն  ազգային հեռուստատեսությամբ հայտարարեց, որ դավադրություն է բացահայտվել, որն ուղղված էր երկրում  “ապակայունություն ստեղծելուն”:Դրան հետևեց երկրից ամերիկյան 2 ռազմական  կցորդներին դուրս հանելը, ինչին ԱՄՆ-ը պատասխանեց  երկուշաբթի վենեսուելացի դիվանագետներին երկրից հանելով:

2010-ից Վենեսուելան ու ԱՄՆ-ը դեսպանություններ չունեն մեկը մյուսի մոտ, սակայն ունեն ավելի ցածր կոչման դիվանագիտական ներկայացուցչություններ:

Դիտվել է 1427 անգամ:
Print Friendly

Leave a Reply