Հռոմի նոր պապը ճիզվիտ է` Լատինական Ամերիկայից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | March 14, 2013 8:03

Նոր պոնտիֆիկոս է դարձել  Արգենտինայից 76-ամյա Խորխո Մարիո Բերգոլյոն , որն այսուհետ  կանվանվի Ֆրանցիսկոս I`  ի պատիվ Ֆրանցիսկոս Ասսիզյացու:

“4 ընտրափուլերից հետո  վերջապես կոնկլավն ընտրեց կաթոլիկ եկեղեցու հովվապետ: Նոր անունը  մեծ ցնցում է խոստանում կաթոլիկ եկեղեցուն (Ֆրանցիսկոսը աղքատության հրեշտակն է).  այն կվերածի աղքատների եկեղեցու, ոչ թե հարգարժան պարոնների”,-գրում է սարկավագներից մեկը:

Առաջին անգամն է, որ Հռոմի պապ է դառնում Լատինական Ամերիկայի ճիզվիտ ներկայացուցիչը: Բերգոլյոն համարվում է կաթոլիկ եկեղեցու պահպանողական հոսքի ներկայացուցիչ: Նա դեմ է աբորտներին, էվթանազիային ու միասեռ ամուսնություններին:

“Նա Լատինական Ամերիկայից է, որտեղ կաթոլիկ եկեղեցին վաղուց է սկսել իր հեղափոխական ուղին պալատներից դեպի խրճիթներ: Բուենոս Այրեսում նա ապրել է փոքրիկ բնակարանում` հրաժարվելով պալատից: Հրաժարվել է նաև լիմուզինից: Իր սնունդն  ինքն է պատրաստում: 2001-ին հոսպիս է այցելել, որտեղ լվացել ու համբուրել է ՁԻԱՀ-ով 12 հիվանդի ոտքերը”,-պատմել է սարկավագներից մեկը:

Ինչպես հայտնել է կաթոլիկ եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդինին, Ֆրանցիսկոս I-ը պապական գահ կբարձրանա մարտի 19-ին: Այդ առիթով Վատիկան 160 պատվիրակություն կժամանի  արտաահմանից:

Դիտվել է 1947 անգամ:
Print Friendly

Leave a Reply