Կոնկլավը նոր Հռոմի Պապ ընտրեց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 13, 2013 22:46

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», Սիքստինյան մատուռի ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս:

Քիչ անց Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալ Ժան-Լուի Թորանը կհայտնվի սուրբ Պետրոսի պալատի պատշգամբում, որպեսզի հնչեցնի հայտնի լատինական խոսքը Habemus papam (մենք Պապ ունենք) եւ հայտարարի, թե ով է ընտրվել նոր պոնտիֆիկոս եւ ինչ անուն է ընտրել որպես Հռոմի Պապ:

Հիշեցնենք, որ մարտի 12-ի երեկոյան եւ մարտի 13-ի առավոտյան Սիքստինյան մատուռի ծխնելույզից սեւ ծուխ էր դուրս եկել. Պապը դեռ չէր ընտրվել:

Դիտվել է 1505 անգամ:
Print Friendly

Leave a Reply