Չինաստանում տեղի ունեցած ավտոբուսի վթարից մահացել է 14 և վիրավորվել 8 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 13, 2013 21:29

Անցած գիշեր Չինաստանում երկհարկանի ավտոբուսի առնվազն 9 մետր բարձրություն ունեցող կամրջից ցած ընկենլու հետևանքով մահացել է տասնչորս և վիրավորվել ութ մարդ:
Ավտոբուսի մեջ կաին 22 ուղևորներ որոնց մեծամասնությունը ներգաղթյալներ էին:
Այս դեպքի հետ կապված հետաքննություն է սկսվել, սակայն հիմնական վարկածի համաձայն ավտոբուսի վարորդը ճանապարհից շեղվել է ճանապարհով անցնող մոտոցիկլին չբախվելու համար:
Վիրավորվածներից երկուսը ծանր վիճակում են և պայքարում են կյանքի համար:
Այսօր առավոտյան Ցզինչժոու քաղաքի առողջապահության բյուրոյից տեղեկացրել են, որ վեց վիրավորներից չորսի վիճակը ծանր կայուն է:
Իշխանությունների տվյալներով դեռևս զոհվածների ինքնությունները պարզված չեն:

Դիտվել է 1266 անգամ:
Print Friendly

Leave a Reply