Հրդեհներ Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 13, 2013 21:21

Այրվում է տան տանիք

Մարտի 13-ին, ժամը 19.35-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբուրջ-Բանավան թաղամասում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այրվում է տնակ

Մարտի 13-ին, ժամը 19.09 ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.22-ին, մարվել` 20.20-ին:

Լ. Հարությունյանին պատկանող ոչ բնակելի տնակում այրվել են անկողնային պարագաներ, հին հագուստներ և կենցաղային իրեր (6 քմ):

Հրդեհ բնակարանում

Մարտի 13-ին, ժամը 15.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաղրամյան պողոտայի 23 շենքի թիվ 28 բնակարանում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.43-ին, մարվել` 15.46-ին:

Ա. Թառանյանին պատկանող տան խոհանոցում այրվել է էլեկտրական հղկիչ ապարատ:

Այրվում է անասնագոմ

Մարտի 13-ին, ժամը 10.38-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Կաճաճակուտ գյուղում այրվում է անասանագոմ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.40-ին, մարվել` 12.27-ին:

Այրվել է Վ.Սիմոնյանին պատկանող անասնագոմի տանիքը` 20 քմ և աթար` 6 խմ:

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply