Օգնության են հասել փրկարարները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 13, 2013 21:16

Մարտի 13-ին, ժամը 17.50-ին ահազանգ է ստացվել, որ ձնհալի ջրերը լցվում են Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Լուսավորության փողոցի թիվ 11 տան մոտակայքում գտնվող անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել մարզայի փրկարարկան ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ – փրկարարները դադարեցրել են ջրի հոսքը` փոխելով ուղղությունը:

***

Մարտի 13-ին, ժամը 17.47-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում մասնակի փլուզվել է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել մարզային հրշեջ փրկարարկան ջոկատի օպերատիվ խումբը:
Ակնադիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մասնակի (50քմ) փլուզվել է Արման Շահբազյանին պատկանող տունը (կառուցված 1950-ական թ.-ին):

***

Մարտի 13-ին, ժամը 16.58-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Գերմանական» թաղամասում ուժեղ քամուց ամբողջությամբ փլուզվել է չբնակեցված տնակ:

Պարզվել է, որ ամբողջովին փլուզվել Ա.Գյոզալյանին պատկանող չբնակեցված տնակը` 42 քմ, ինչը մասնակի վնասել է կողքի տնակի տանիքը:

***

Մարտի 13-ին, ժամը 16.32-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս թաղամասում ուժեղ քամուց վնասվել է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Կստեղծվի հանձնաժողով ստեղծված իրավիճակը գնատելու և վնասի չափը ճշտելու համար:

***

Մարտի 13-ին, ժամը 15.46-ին ահազանգ է ստացվել, որ ձնհալի ջրերը լցվում են Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Արծվաքար» թաղամասի Գեդեոն Միքայելյան փողոցի թիվ 22 տան մոտակայքում գտնվող անասնագոմը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարկան ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ – փրկարարները դադարեցրել են ջրի հոսքը` փոխելով ուղղությունը:

***

Մարտի 13-ին, ժամը 15.42-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել են Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 3 շենքի տանիքի թիթեղները:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ – փրկարարները իրականացրել են տանիքի թիթեղների ամրացման աշխատանքներ:

***

Մարտի ժամը 15.15-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել են Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 2 շենքի տանքիի թիթեղները:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ – փրկարարները իրականացրել են տանիքի թիթեղների ամրացման աշխատանքներ:

***

Մարտի 13-ին, Ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս – Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին ուժեղ քամուց էլեկտրասյուն է թեքվել, իսկ լարերը պոկվել և ընկել են ճանապարհի երթևեկելի հատվածի վրա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ – փրկարարներն էլ. ցանցի աշխատակիցների հետ համատեղ հեռացրել են լարերը երթևեկելի հատվածից:

***

Մարտի 13-ին, ժամը 13.13-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի դպրոցի սպորտդահլիճի տանիքի ազբոշիֆրերը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Փրկարարները կատարել են տանիքի ազբոշիֆերների ամրացման աշխատանքներ:

***

Մարտի 13-ին, ժամը 12.49-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց Լոռու մարզի Լեռնանցք գյուղում վնասվել է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով քշվել է Լեռնանցք գյուղի 3-րդ փողոցի 7/3 Ա.Վարդանյանին պատկանող տան տանիքը:

Դեպքի մասին տեղյակ է պահվել Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ա. Ջանազյանը:

***

Մարտի 13-ին, ժամը 11.52-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց փլուզվել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի դպրոցի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կստեղծվի հանձնաժողով` ստեղծված իրավիճակը գնահատելու և վնասի չափը ճշտելու համար:

***

Մարտի 13-ին, ժամը 11.33-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ – փրկարարները իրականացրել են տանիքի կառուցատարրերի ամրացման աշխատանքներ:

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply