Ճապոնիայում հրապարկվել է մեկ ուղևորի համար նախատեսված ինքանկառավարվող ռոբոտ մեքենա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 13, 2013 21:10

Ճապոնիայում հրապարակվել է փոքրիկ մեքենա, որը կարող է ավտոմատ կերպով ուղևորին A կետից B կետ հասցնել առանց նրա միջամտության:

Ուղևորները պարզապես պետք է հատուկ սենսորայինն էկրանի վրա ընտրեն այն վայրը, որտեղ ուզում են գնալ և մեքենան իրենց կտանի այնտեղ:

Տեխնիկա արտադրող ճապոնական Hitachi ընկերությունը այսօր Ցուկուբա քաղաքում ցուցադրել է իր նոր ռոբոտը անձնական խելացի տրանսպորտային համակարգի համար (Ropits) ծրագրի մաս կազմող մեքենան:

Մեկ մարդու համար նախատեսված տրանսպորտային միջոցը ավտոմատ կերպով է ղեկավարվում, սակայն արտակարգ իրավիճակների համար նրա վրա տեղադրված է հատուկ կառավարման լծակ, որով հնարավոր է ղեկավարել մեքենան:

Մեքենան հիմնականում նախատեսված է քայլելու հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար, որոնց թիվը շատ մեծ է Ճապոնիայի ծերացող բնակչության կազմում: Այն այնքան փոքր է, որ նույնիսկ կարող է անցնել քայելու համար նախատեսված մայթերով:

Ճապոնական ռոբոտ մեքենան ունի GPS համակարգ, որը նրան թույլ է տալիս կողմնորոշվել տեղանքում, հատուկ հեռահար լազերային սենսորներ, որոնք նախատեսված են ճանապարհին գտնվող արգելքները կանխատեսելու համար և գիրոցուցիչ, որը հնարավորություն է տալիս մեքենային մնալ աներեր անհարթ մակերեսով անցնելիս:

Մեքենան նաև օժտված է հատուկ համակարգով, որը յուրաքանչյուր անիվը առանձին ղեկավարելու հնարավորություն է տալիս, որը օգնում է մեքենային անցնել անհարթ մակերեսի և մայթեզրերի վրայով՝ ուղևորներին հարմարավետ կերպով ուղղահայաց պահելով:

Դիտվել է 1862 անգամ:
Print Friendly

Leave a Reply