Սիրիացի երեխաները մահանում, բռնաբարվում և խոշտանգումների են ենթարկվում. զեկույց
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 13, 2013 20:55
Սիրիացի երեխաները երկամյա խռովության և քաղաքացիական պատերազմի ընթացքում սպանվել, բռնաբարվել և խոշտանգումների են ենթարկվել: Այս մասին ասվել է միջազգային բարեգործական Save the Children կազմակերպության զեկույցում:
Շուրջ 2 մլն երեխաներ այժմ ունեն թերսնուցում, հիվանդություններ, վնասվածքներ: Նկատվում է նաև վաղ ամուսնությունների աճ:
Արյունալի հակամարտության հետևանքով զոհվել է 70,000 մարդ:
Կազմակերպության նախագահ Ֆորսայթը ասում է, որ իրեն 12-ամյա մի պատանի պատմել է, թե ինչպես են նրա աչքի առջև սպանել իր ընկերոջը:
«Նրա ընկերոջը կրակել էին սրտին: Սկզբում տղան մտածել է, թե իր ընկերը կատակ է անում, քանզի արյուն չէր գալիս: Սակայն շապիկը հանելուց հետո միայն գիտակցել է, թե ինչ է պատահել», – ասել է նա:
«Սա պատերազմ է, որտեղ կանայք և երեխաներ ամենաշատ են զոհվում», – ասել է Ֆորսայթը Reuters լրատվական գործակալության հետ հարցազրույցի ընթացքում:






Facebook
Tweet This
Email This Post
