Սաուդյան Արաբիայի նախարարը խորհուրդ է տվել օգտագործել սոցցանցեր ծայրահեղականների դեմ պայքարելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 13, 2013 20:49

Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարը Ռիհադում կայացած հանդիպման ժամանակ խորհուրդ է տվել ծայրահեղականության դեմ պայքարել սոցալական մեդիայի միջոցով:
Նրա կարծիքով ծայրահեղականների գործունեությունը սոցցանցերում անդրադառնում է ահաբեկչական գործողությունների աճի, քաղաքական հիմքերի վրա հիմնված սպանությունների և աղանդավորական հակամարտության վրա:
«Քանի որ սոցալական ցանցերի բովանդակությունը անհնար է վերահսկել, անհնար է նաև արտահայտել հակընդդեմ խոսք», – ասել է ներքին գործերի նախարար Մուհամեդ Կումանը:
«Գաղափարների դեմ կարելի է պայքարել միայն գաղափարներով»,-ասել է նա բացման իր ելույթում:
Ալ Ղաիդան և նրա տարածաշրջանային ճյուղավորումները նույնպես օգտագործում են ինտերնետային ֆորումներ հաղորդակցությունը պահպանելու համար:

Դիտվել է 1083 անգամ:
Print Friendly

Leave a Reply