Գյուլի շվեդական այցը մի շարք միջադեպերով է անցել՝ հայերի միջամտությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 13, 2013 20:32

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Շվեդիա կատարած այցը մի շարք միջադեպերով է անցել: Դեռ Գյուլի պաշտոնական հանդիպումները չէին սկսել, երբ լուր ստացվեց Շվեդիայի թագավոր Կառլ Գուստավի քեռակնոջ՝ Լիլիան արքայադստեր մահվան մասին լուրը, ինչից հետո կիսով չափ իջեցվեցին շվեդական և թուրքական դրոշները:
«Radikal»-ը գրում է, որ Գյուլին «անակնկալ է մատուցել» նաև Շվեդիայում բնակվող հայկական համայնքը: Շվեդական թագավորական պալատ ուղևորվելիս հայկական սփյուռքի ներկայացուցիչները, վարձած ինքնաթռով թռիչք են իրականացրել այն հյուրանոցի վրայով, որտեղ հյուրընկալվել է Գյուլը, ինչպես նաև թագավորական պալատի և «Թուրքիա, ճանաչի՛ր 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը» գրությամբ պաստառ են բացել օդում: Նույն օրը նախագահ Գյուլի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը չորսականի մոտոցիկլետով ընկել է ծովը: Կարճ ժամանակ սառը ջրոիմ մնալուց հետո նրան օգնել և տեղափոխել են հիվանդանոց, սակայն չեն կարողացել փրկել աշխատակցի կյանքը:
Գյուլի այցի երկրորդ օրը, Ստոկհոլմի քաղաքապետարան գնալիս PKK-ի անդամ մոտ 50 կին ցույց են կազմակերպել Օջալանի և PKK-ի դրոշներով՝ բարձրաձայնելով հակաթուրքական կարգախոսեր: Նյարդայնացնող է եղել նաև հանդիպումների ընթացքում չափազանց շատ լուսանկարիչների և տեսախցիկների առկայությունը:

Դիտվել է 1045 անգամ:
Print Friendly

Leave a Reply