ՆԱՍԱ-ի Curiosity արբանյակի միջոցով արված հետազոտությունների արդյունքում Մարսի վրա պրիմիտիվ կյանքի գոյության հետքեր են հայտնաբերվել, այնտեղ նույնիսկ խմելու համար պիտանի ջուր է եղել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 13, 2013 20:26
ՆԱՍԱ-ի Curiosity արբանյակը պարզել է, որ մի ժամանակ կարմիր մոլորակի միջավայրը պիտանի է եղել պրիմիտիվ կյանքի գոյության համար:
Արբանյակի կողմից վերցված Մարսի հողի նմուշի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են կյաքնի համար կարևոր քիմիական տարրեր:
Curiosity-ի նախագծի գիտնական Ջոն Գրոտզինգերը հայտնել է, որ կյանքի համար պիտանի լինելու նշանները այնքնան ակնհայտ են, և եթե այդ ջուրը ներկայումս գոյություն ունենար և մենք գտնվեինք Մարսի վրա հավանաբար կկարողանայինք ըմպել այն:
Գիտնականները անցած ամիս Curiosity –ի կողմից վերցված կարմիր մոլորակի հողի նմուշի մեջ հայտնաբերել են կյանքի համար առաջնային համարվող ծծումբ, ազոտ, ջրածին, թթվածին, ֆոսֆոր և ածխածին տարրերը:
Կյանքի համար պիտանի միջավայրի վերաբերյալ ինֆորմացիան ստացվել է արբանյակի կողմից Մարսի վրա արված քիմիական և հանքագիտական ուսումնասիրությունների արդյունքում:
Ըստ արբանյակից ստացված տեղեկությունների՝ Մարսի վրա գտնվող Yellowknife կոչվող խորշը հանդիսացել է հնագույն գետերի համակարգի կամ լճի հանգրվան, ինչն էլ ապահովել է միկրոբների կյանքի համար անհրաժեշտ պայմաններ:
Հողի նմուշից կարելի է նաև եզրակացնել, որ մոլորակի վրա բազմաթիվ անգամ եղել են խոնավ ժամանակաշրջաններ:
Ապագայում ևս մեկ անգամ գիտնականները արբանյակի միջոցով հողի նմուշ կվերցնեն ստացված ուսումնասիրությունների արդյունքները հաստատելու համար:
Ներկայումս գիտնականները ծրագրում են Curiosity-ի միջոցով շարունակել Yellowknife խորշի ուսումնասիրությունները՝ նախքան Մարսի այլ հատվածների ուսումնասիրությանը անցնելը: Հետագա ուսումնասիրությունները հնարավորություն կտան մանրամասն տեղեկություններ ստանալ կյաքնի գոյության ժամանակաշրջանի և կեցության պայմանների բազմազանության վերաբերյալ:






Facebook
Tweet This
Email This Post
