Human Rights Watch-ը դատապարտել է Ադրբեջանում տեղի ունցած խաղաղ ակցիայի դեմ ձեռնարկված քայլերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 13, 2013 19:43

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը անդրադարձել է մարտի 10-ին Բաքվում տեղի ունեցած ցույցին, հաղորդում է “Contact” կայքը:

«Ադրբեջանցի ոստիկաններն անհիմն ուժ են կիրառել՝ մարտի 10-ին Բաքվում տեղի ունեցած խաղաղ ակցիան ցրելու համար: 100-ից ավելի ցուցարարներ ձերբակալվել են, 24 մարդ վարչական կալանքի կամ տուգանքի է ենթարկվել՝ չարտոնված հանրահավաքին մասնակցելու համար: Կառավարությունը պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են խաղաղ ակցիային մասնակցելու համար ու անաչառ հետաքննություն իրականացնի»,-ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

Կազմակերպության՝ Եվրոպայի և Ասիայի երկրների հարցերով զբաղվող գրասենյակի փոխտնօրեն Ռեյչել Դենբերը հայտարարել է, որ ցուցարարներն իրենց բողոքն արտահայտում էին խաղաղ, պարզապես պահանջում էին վերջ տալ բանակում զինվորների մահվան դեպքերին: Իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն նրանց ու հետաքննեն ոստիկանների գործողությունները:

Կազմակերպությունն ընդգծում է, որ ոստիկաններն ակցիան ցրել են մեկնարկից գրեթե անմիջապես հետո ջրցան մեքենաների ու արցունքաբեր գազի օգնությամբ: “Ադրբեջանի ոստիկանությունը չի գործել միջազգային նորմերին համապատասխան և դիմել է ցույցը ցրելու բռնի մեթոդներին”,-ասված է հայտարարությունում:

Դիտվել է 957 անգամ:
Print Friendly

Leave a Reply