Ասորիները փոքրամասնություն չեն, այլ թուրք հասարակության մի մասը. Աբդուլլահ Գյուլ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 13, 2013 18:17

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական այցով գտնվում է Շվեդիայում: Ահա շվեդական խորհրդարանում ասորի պատգամավոր Յըլմազ Քերիմոն նշելով, որ Մարդինում Մոր Գաբրիելի վանական համալիրը գրավված է, որոշ եկեղեցիներ, ինչպես նաև Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթների են վերածվում, նախագահ Գյուլին ասել է, որ ասորիները չեն ճանաչվում որպես փոքրամասնություն, և չկարողանալով օգտվել իրենց իրավունքներից՝ հնարավորություն չունեն դպրոցներում դասավանդել իրենց լեզուն:
Թուրքական «Radikal»-ը գրում է, որ ի պատասխան պատգամավոր Քերիմոյի բողոքներին, նախագահ Գյուլը ասել է. «Նախ և առաջ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման ժամանակ Լոզանի համաձայնագրով պարզ դարձավ, թե ովքեր են կամավոր կերպով Թուրքիայում ճանաչվում որպես փոքրամասնություն: Ասորի մեր հայրենակիցները այն ժամանակվա համաձայնագրով փոքրամասնության կարգավիճակ չստացան: Նրանք Թուրքիայի և թուրք հասարակության մի մասն են: Գիտեք, որ Թուրքիայում փոքրամասնությունների հետ միասին բոլոր թուրքերը համարվում են թուրք քաղաքացիներ, և բոլորն էլ հավասար են օրենքի առաջ: Յուրաքանչյուրը ցանկացած պաշտոնում կարող է ընտրվել, ամեն աշխատանք էլ կարող է անել: Այս տեսանկյունից ոչ մի արգելք չկա: Սակայն ժողովրդավարական չափանիշների անկումային շրջաններում երբեմն մեր քաղաքական պատմության մեջ արտակարգ իրավիճակներից անցում կատարելիս խնդիրներ եղել են, սակայն ոչ միայն մեր ասորի հայրենակիցների, այլ բոլոր քաղաքացիների համար: Այսինքն առանց որևէ խտրականության հանրապետության բոլոր քաղաքացիները նույն նեղություններն են կրել»:

Դիտվել է 869 անգամ:
Print Friendly

Leave a Reply