Թուրքիայի Իսպարտա վիլայեթում արգելվել է ալկոհոլ օգտագործել բացօթյա վայրերում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 13, 2013 18:13

Թուքրիայի արևմուտքում գտնվող Իսպարտա վիլայեթի նահանգապետ Մեմդուհ Օղուզը որոշում է ստորագրել վիլայեթի սահմանների բացօթյա տարածքներում՝ այգիներում, ավտոբուսներում, պատմական և մշակույթային վայրերում, փողոցներում, պողոտաներում, հրապարակներում, կայարաններում և այլ տեղերում ալկոհոլի օգտագործումը արգելելու վերաբերյալ:
Թուրքական «Radikal»-ը հաղորդում է, որ որոշումը ուժի մեջ է մտել մարտի 7-ից: Օրինախախտները կենթարկվեն դրամական տույժի: Նահանգապետարանի որոշումը լրատվության միջոցով տարածվել է ոստիկանական և անվտանգության ծառայություններում, հասարակական կազմակերպություններում և քաղաքապետարաններում:

Դիտվել է 803 անգամ:
Print Friendly

Leave a Reply