Ադրբեջանի գրողների միությունում վեճ է ծագել Աքրամ Այլիսլիի պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 13, 2013 17:53

Ադրբեջանի գրողների միությունում վեճ է ծագել ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի “Քարե երազներ” գրքի պատճառով, հաղորդում է  ադրբեջանական“Haqqin” կայքը:

Միջադեպը տեղի է ունեցել «Ադրբեջան» ամսագրի խմբագրասենյակում՝ գրողների և քննադատների հանդիպման ընթացքում: Գրաքննդատ Ասադ Ջահանգիրը հանդես է եկել  գրքի պաշտպանությամբ, ինչը դուր չի եկել գրող Էլչին Հուսեյնբեյլիին: Նրանք սկսել են վիճել, այնուհետ Ջահանգիրը գրողի ուղղությամբ շիշ է նետել, որը վրիպել է և ընկնելով միության քարտուղար Թոֆիկ Մեհթիևի ձեռքը` վնասել այն: Վերքի վրա կար են դրել:

Միության նախագահը ուղևորության է մեկնել, և միջադեպի մասնակից երկու կողմերն էլ փորձում են թաքցնել տեղի ունեցածը:

Հիշեցնենք, որ Այլիսլիի՝ ռուսական «Դրուժբա նարոդով» գրական հանդեսում հրապարակված “Քարե երազներ” աշխատությունը մեծ աղմուկ է  բարձրացրել ինչպես Ադրբեջանում և Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:

Գրքում զուգահեռներ են տարվում ներկայում Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական Ագուլիս բնակավայրում 1919թ. հայերի նկատմամբ ադրբեջանցիների կիրառած բռնությունների և Սումգայիթում ու Բաքվում հայերի ջարդերի միջև:

Դիտվել է 884 անգամ:
Print Friendly

Leave a Reply