Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը քննադատել է մարտի 10-ի ցույցի ցրումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 13, 2013 17:45

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը քննադատել է մարտին 10-ին Բաքվի կենտրոնում երիտասարդների կողմից կազմակերպված ցույցի ցրումը և նախօրեին որոշ ակտիվիստների ձերբակալումը, հաղորդում է ադրբեջանական “Contact” կայքը:

«Ես մամուլում հաղորդագրություններ տեսա այն մասին, որ իշխանությունները նախօրեին  մարտի 10-ի ցույցի մի քանի ակտիվիստների են ձերբակալել: Այնուհետ, հակառակ ընդունված միջազգային չափորոշիչներին, ձերբակալված ակտիվիստներից երեքին ցուցադրել են հեռուստատեսությամբ, որոնք խստովանել են  իրենց մեղքը: Բացի այդ ոստիկանությունը ջրաշիթ և ռետինե փամփուշտներ է կիրառել` ցուցարարաներին ցրելու նպատակով», -ասել է Մորնինգսթարը:

Դեսպանը հույս է հայտնել, որ Ադրբեջանը կկարողանա իրացնել իր ժողովրդավարական և տնտեսական ներուժը, եթե կառավարությունը հարգի խաղաղ հանրահավաքների իրավունքը, ապահովի օրենքի գերակայություն և բնակչության հետ հուզող հարցերի շուրջ երկխոսության մեջ մտնի:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Բաքվում`Շատրվանների հրապարակում, տեղի էր ունեցել ցույց`խաղաղ պայմաններում բանակում զինվորների մահվան դեմ: Ընդդիմության չարտոնված ցույցի ընթացքում 60 ցուցարար էր ձերբակալվել:

 

 

Դիտվել է 1332 անգամ:
Print Friendly

Leave a Reply