Երևան քաղաքում տեղադրվել են Ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված առավելագույն արագությունից ավելի թույլատրելի արագություն սահմանող նշաններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 13, 2013 16:52

Բազմաթիվ քաղաքացիների, պատգամավորների և հասարակական կազմակերպությունների առաջարկություններով` ճանապարհային ոստիկանությունը կրկին ուսումնասիրություններ է կատարել, և հաշվի առնելով ճանապարհի թողունակությունը, երթևեկության ինտենսիվությունը և անվտանգության ապահովման պայմանները` Երևան քաղաքում, արագաչափ սարքերի տեղադրման երկու ճանապարհահատվածներում, տեղադրվել են Ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված առավելագույն արագությունից ավելի թույլատրելի արագություն սահմանող նշաններ: Մասնավորապես. Աշտարակի խճուղում՝ դեպի Աշտարակ քաղաք ուղղությամբ, տեղադրվել է 80 կմ/ժ, իսկ Նուբարաշենի խճուղում` 70 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագության սահմանափակման նշաններ (նախկինում երկու տեղում էլ՝ 60 կմ/ժ):
Ճանապարհային ոստիկանությունը մեկ անգամ ևս հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել թույլատրելի առավելագույն արագությունը չգերազանցող արագությամբ:

Ճանապարհային ոստիկանություն

Դիտվել է 856 անգամ:
Print Friendly

Leave a Reply