2012 թ.–ը Երևանի համար արտաքին կապերի առումով հաջող տարի է եղել

Օրվա լուր | | March 13, 2013 16:47

«2012 թվականիը Երևան քաղաքի միջազգային համագործակցության առումով բավականին արդյունավետ տարի է եղել».-Երևանի արտաքին համագործակցությունն է ամփոփել Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը։ Հանրապետության ամենամեծ համայնք Երևանը գործակցային կապեր ունի արտերկրյա 50 քաղաքների հետ, ընդ որում, դրանցից 36–ի հետ՝ պայմանագրային համագործակցության՝ հիմնված համաձայնագրերի, պայմանագրերի, ծրագրերի վրա։
«Երևանի միջազգային համագործակցությունն ու արտաքին կապերը ուղղված են դեպի Երևան քաղաք ռեսուրսների ներգրավմանը, միջազգային համագործակցության աշխարհագրության ընդլայնմանը և Երևան քաղաքը ավելի ճանաչելի ու գրավիչ դարձնելուն»,– ներկայացրել է Դավիթ Գևորգյանը։
Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետը անցյալ տարին կարևորում է իրականացած մի շարք այցերով, փոխայցերով ու նոր համագործակցությունների ձեռքբերումով։ Դավիթ Գևորգյանը հատկանշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնական այցերը Մարսել, Լիոն, որոնց ընթացքում քույր քաղաքների գործակցությանն առնչվեղ հարցերի լայն շրջանակ է քննարկվել։
«Երևան քաղաքի միջազգային կապերը տարեցտարի ընդլայնվում են, որովհետև նաև Երևան քաղաքը, որպես համաշխարհային քաղաքների ցանցի միավոր, տարեցտարի ավելի գրավիչ է դառնում մեր գործընկերների համար։ 2013 թվականին ևս մենք նպատակ ունենք, և դա քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիրքորոշումն է, ավելի ընդլայնել համագործակցության աշխարհագրությունը՝ հստակ, արդյունավետ ծրագրերի նախապատրաստման և իրականացման ճանապարհով։ Մասնավորապես, ներկայում մշակման փուլում է Թեհրանի քաղաքապետարանի հետ լայնամասշտաբ համագործակցության ծրագրիը։ Էլ–Քուվեյթի, Ստավրոպոլի, Բուխարեստի հետ ևս լայն գործակցության ենք նախապատրաստվում»,– նշել է Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետը։
Համագործակցությունների համատեքստում բանախոսը Երևանի համար առանձնակի կարևորների թվին է դասում Երևան և Ստեփանակերտ քաղաքների միջև արդեն պաշտոնական համագործակցության հաստատումը, որը հիմնված է ծրագրային համագործակցության վրա։
Ըստ Դավիթ Գևորգյանի՝ Երևանի քաղաքապետարանի համար կարևորագույն խնդիրներից է նաև գործընկեր քաղաքների հետ փորձի փոխանակումը։ Որպես լավագույն օրինակ՝ Դավիթ Գևորգյանը նշել է Երևանի Էրեբունի վարչական շրջանում Լիոնի այգու հիմնումը, որը կառուցվել է համաֆինանսավորմամբ և Լիոնի այգիների կազմակերպման փորձի հիման վրա։
«Մեր համագործակցության կարևոր ուղղություններից է նաև համագործակցությունը միջազգային՝ եվրոպական և տարածաշրջանային կառույցների հետ»,– նշել է Դավիթ Գևորգյանը՝ մասնավորելով Երևանի անդամակցումը Եվրոսիթիզ Եվրոպական քաղաքների համայնքին, որն ընդգրկում է եվրոպական և տարածաշրջանային 170 քաղաք։
2012 թվականը Երևանում նաև մեծ միջոցառումներով հագեցած տարի է եղել։ Երևանի գործընկեր քաղաքներից մեծ պատվիրակություններ է ընդունել Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու, ապա Երևանի 2794–ամյակի տոնակատարություններին։ Անցյալ տարի Երևանում անցկացվել են Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ քաղաքների օրերը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 806 անգամ:
Print Friendly

Leave a Reply