PKK-ն ազատ է արձակել առևանգված 8 թուրք պաշտոնյայի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 13, 2013 16:43

PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) կողմից առևանգված 8 թուրք պաշտոնյաներն այսօր՝ մարտի 13-ին, հանձնվել են Թուրքիայից նրանց դիմավորելու համար եկած պատվիրակությանը, հաղորդում է քրդական “Firat” գործակալությունը:
Հյուսիսային Իրաքի PKK-ի ճամբարներում պահվող թուրք պաշտոնյաներին PKK-ի զինյալները բերել են Իրաք-Թուրքիա սահմանակետին մերձակա մի վայր, որտեղ կազմակերպված մամուլի ասուլիսից և ստորագրված պրոտոկոլից հետո գերիներին հանձնել են Թուրքիայից եկած պատվիրակությանը։ Հանձնման արարողությանը մասնակցել են մեծ թվով թուրք և օտարերկրյա լրագրողներ:
PKK-ի հրամանատարներից Բավեր Դերսիմը հայտարարել է, թե գերիների հանձնումը բարի կամքի դրսևորում է և կապված է Աբդուլլահ Օջալանի կոչի հետ։ Նա նշել է, թե հույս ունեն, որ գերիների հանձնումը աջակցելու է քրդական հարցի կարգավորմանն ու խաղաղության գործընթացին։

Դիտվել է 788 անգամ:
Print Friendly

Leave a Reply