Մայրը երեխային սպանել է ծնվելու հաջորդ իսկ օրը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 13, 2013 16:12

Նախօրեին Աբովյանի ծննդատանը արձանագրված նորածնի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը): Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից:

27-ամյա մայրը Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ բերելով տղա երեխա հաջորդ օրը սպանել է նրան, իսկ ավելի ուշ ոստիկանության Աբովյանի բաժնում բացատրություն տալիս ասել է, որ երեխային սպանել է, քանի որ ի սկզբանե չի ցանկացել, որ նա ծնվի:

Ոստիկանությունից տեղեկացրեցին նաև, որ երեխայի դիակի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները դեռ հայտնի չեն:

:
«Փաստինֆո»

Դիտվել է 1174 անգամ:
Print Friendly

Leave a Reply