Նորից սև ծուխ.կարդինալներին չհաջողվեց պապ ընտրել երկրորդ անգամ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 13, 2013 15:10

Վատիկանում քվեարկության երկրորդ օրը ավարտվում է, և երկրորդ անգամ Սիքստինյան մատուռի ծխնելույզից սև ծուխ է բարձրանում:

Նոր պապի ընտրության լուրը պետք է տա սպիտակ ծուխը, որ կբարձրանա Սիքստինյան մատուռի ծխնելույզից

Մարտի 12-ի երեկոյան չհաջողվեց ընտրել նոր պապ`Սիքստինյան մատուռի ծխնելույզից սև ծուխ բարձրացավ:

Մինչև վերջին պահը  իրենք կարդինալներն էլ կարծես չէին կողմնորոշվել պապի ընտրության հարցում  հիմնական թեկնածուների անորոշության պատճառով: Այնուամենայնիվ փորձագետները  և Վատիկանից տեղեկացված աղբյուրները հաճախ էին նշում Միլանի կարդինալ,  իտալացի Անջելո Սկոլային:

Բենեդիկտ XVI -ը պաշտոնապես հրաժարական տվեց փետրվարի 28-ին, չնայած հայտնի է, որ որոշումը նա ընդունել է փետրվարի 11-ին`  պատճառաբանելով առողջական վիճակի վատթարացումը: Նմանատիպ դեպք եղել է  1415 թ, երբ գահից հրաժարվեց Գրիգոր XII պապը:

Դիտվել է 1317 անգամ:
Print Friendly

Leave a Reply