ԱՄՆ-ում տղամարդը գետնի տակն է անցել սեփական ննջարանից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 13, 2013 13:32

ԱՄՆ-ում տղամարդը գետնի տակ է անցել սեփական ննջարանից: Փրկարարներն այդպես էլ նրան գտնել չեն կարողացել: Դեպքը կատարվել է Ֆլորիդա նահանգի Սեֆներ քաղաքում. 36-ամյա Ջեֆրի Բուշը տան տակ առաջացած 10 մ տրամագծով ու 6մ խորությամբ հորն է ընկել: Նրան փորձել է օգնել փոքր եղբայրը, սակայն վերջինիս փրկարարական ծառայությունները հազիվ են կարողացել հանել հորից: Ջերեմի Բուշը հավատացնում է, որ լսել է եղբոր օգնության աղերսները:

Հրշեջներն ու փրկարարները չեն կարողացել կապ հաստատել տուժածի հետ: Փոսն իջեցված բարձրախոսներն ու խցիկները ոչ մի հետք չեն գրանցել: Իշխանությունները ենթադրում են, որ Բուշը մահացել է:

“Շենքի տակ հսկայական  շարժուն հողակտոր է, ինչը նշանակում է, որ տունը կարող է ամբողջությամբ անցնել գետնի տակ: Մենք փորձում ենք հասկանալ երևույթի բնույթն ու մասշտաբը, որպեսզի կարողանանք գնահատել  վիճակը”,-ասել է ինժեներական ընկերության ներկայացուցիչն ու հավելել, որ փոսը ոչ թե լայնանում է` այլ խորանում:

Ի դեպ, Ֆլորիդայում նման երևույթները եզակի չեն, քանի որ ստորգետնյա քարանձավներ կան, որոնք ջրային էրոզիայի պատճառով քանդվում են:

Դիտվել է 1429 անգամ:
Print Friendly

Leave a Reply