Օբաման մեկ տարով երակարաձգել է Իրանի նկատմամբ իրականացվող տնտեսական պատժամիջոցների ժամկետը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 13, 2013 12:49

ԱՄՆ ղեկավար Բարաք Օբաման երակարաձգել է Իրանի նկատմամբ իրականացվող միկողմանի պատժամիջոցների ժամկետը:

“ԱՄՆ-ի ու Իրանի միջև հարաբերությունների ճգնաժամը, որը հետևանք է Իրանի կողմից իրականացվող գործողությունների, դեռևս մինչ օրս լուծված չէ”,-ասվում է Սպիտակ տան` ԱՄՆ կոնգրեսին ուղարկված փաստաթղթում:

“Իրանի գործողությունները հակասում են ԱՄՆ-ի հետաքրքրություններին և մեծ սպառնալիք են ամերիկյան ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանն ու տնտեսությանը: Դրա հետ կապված Իրանի նկատմամբ պատժամիջոցները մնում են ուժի մեջ”,-նշվում է տեքստում:

Իսրայելն ու արևմուտքի պետությունները վախենում են, որ Թեհրանը միջուկային զենք կստեղծի ու կկիրառի խաղաղ ատոմային փորձարկումների անվան տակ:

Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին որոշումից հետո երկրի իշխանությունները հայտարարել են միջուկային տեխնոլոգիաների հաշվին պաշտպանական ներուժի ամրապնդման մասին:

Դիտվել է 1312 անգամ:
Print Friendly

Leave a Reply