Սումգայիթյան ոճրագործության 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Ճապոնիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 13, 2013 12:36

Մարտի 9-ին Տոկիոյում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ սումգայիթյան ոճրագործության 25-ամյա տարելիցին նվիրված երեկո, որին ներկա էին Ճապոնիայում գործող Ճապոնիա-Հայաստան ընկերակցություն (Japan-Armenia Society) եւ Ճապոնիա-Հայաստան բարեկամության ասոցիացիա (Japan-Armenia Friendship Association) կազմակերպությունների ու հայ համայնքի ներկայացուցիչներ:
Միոցառմանը դեսպան Հրանտ Պողոսյանն անդրադարձավ 20-րդ դարի վերջին Ադրբեջանում հայերի դեմ իրագործված կազմակերպված բռնություններին եւ ջարդերին, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից մինչ այժմ էլ լայնորեն իրականացվող հակահայկական քարոզչությանը: Դեսպանը նշեց, որ նման հանցագործությունները պետք է բարձրաձայնվեն եւ դատապարտվեն, որպեսզի կանխվի դրանց կրկնությունը հետագա սերունդների համար:
Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակը:

Դիտվել է 804 անգամ:
Print Friendly

Leave a Reply