Կոնկլավը սև ծխով է ազդարարել` պապ դեռևս չի ընտրվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 13, 2013 12:34

Սիքստինյան կապելայի վերևում սև ծուխն ազդարարել է, որ քաղաքն ու աշխարհը դեռևս պապ չունեն:

Մեկնաբանների կարծիքով, կոնկլավը երկարատև քննարկումներից հետո  շուտով դրական պատասխան կունենա: Նշում են  նաև,  որ եթե այն երկարաձգվի, ապա Հռոմի պապ կարող է դառնալ նա,  ում անունը հավանական թեկնածուների մեջ չի եղել: Նման դեպք եղել  է 1978-ին, երբ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ դարձավ գրեթե անհայտ  Կարոլ Վոյտիլան:

Կոնկլավի առաջին օրը դրական արդյունք չտվեց. Պապ չընտրվեց, ինչի մասին է վկայում Սիքստինյան կապելայի ծխնելույզից բարձրացած սև ծուխը:

Դիտվել է 1494 անգամ:
Print Friendly

Leave a Reply