Հնդկական Քաշմիրում 5 զինվոր և 2 զինյալ են սպանվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 13, 2013 12:26

Ոստիկանի տեղեկություններով՝ Հնդկաստանի իշխանության տակ գտնվող Քաշմիրում զինված հարձակման ժամանակ 5 հնդիկ զինվորներ են սպանվել:
Ոստիկանության աշխատակից Մանոջ Կումար Շրին հայտնում է, որ չորեքշաբթի ոստիկանության կենտրոնական պահեստային բազայի վրա տեղի ունեցած հարձակման ժամանակ սպանվել են նաև երկու զինյալներ:
Ներկայում  ոչ մի խմբավորում Սրինգարի հարձակման պատասխանատվությունն  իր վրա չի վերցրել՝ չնայած հիմնական կասկածյալներ են համարվում մահմեդական զինյալները:
Քաշմիրը երկու տասնամյակ է, ինչ հակամարտությունների առիթ է դարձել, սակայն վերջին տարիների ընթացքում զինված հարձակումները այդտեղ առավել հաճախակի են դարձել: Քաշմիրի Հիմալայան շրջանը բաժանված է Հնդկաստանի և Պակիստանի միջև, և երկու պետությունները  հավասարապես պնդում են, որ այդ շրջանը ամբողջությամբ իրեն է պատկանում:

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply