Եվրոպան` ցիկլոնի գերության մեջ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | մարտի 13, 2013 12:12
Եվրոպայում վերացնում են տեղացած առատ ձյան հետևանքները:
Փարիզում եղանակով պայմանավորված հետաձգվել են հարյուրավոր թռիչքներ: Բելգիայում նույնիսկ երկաթուղին չի գործում:
Գերմանիայում մայրուղու վրա միանգամից 100 մեքենաներ են բախվել իրար: Ջնջխված ավտոմեքենաները բանուկ հատվածից հանելու համար ոստիկանությունն ու փրկարարները 5 ժամ չարչարվել են: Զոհեր չկան, սակայն տասնյակ մարդիկ են վիրավորվել:
Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը վարորդներին կոչ է անում անձնական տրանսպորտից օգտվելուց առժամանակ հրաժարվել: Օդերևութաբանների կանխատեսումներով, տեղումները կդադարեն շաբաթվա վերջում:
Դիտվել է 1451 անգամ:





Facebook
Tweet This