Ալցհայմերի հիվանդությունը բացահայտող սարքը արժանացել է պարգևի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 13, 2013 12:10

Ալցհայմերի հիվանդությունը  նախքան ախտանիշների ի հայտ գալն ախտորոշող սարքը South by Southwest (SXSW) փառատոնում արժանացել է մրցանակի:
«Դա համակարգչային վիզուալ ճանաչողական թեստ է, որ կարող է ախտորոշել ալցհայմեր հիվանդությունը ախտանիշների ի հայտ գալուց վեց տարի առաջ»,-ասել է Էլլի Կափլանը:
Նախքան սարքի հայտնագործությունը գործում էր ալցհայմերի բացահայտման մեկ այլ տարբերակ, որը  կիրառվում էր միայն բացահայտ ախտանիշների առկայության դեպքում:
Neurotrack կոչվող սարքը սկզբնապես կօգտագործեն դեղագործական ընկերությունները  և կմշակեն համապատասխան կանխարգելիչ կամ հիվանդության առաջխաղացումը դանդաղեցնող դեղորայքներ:

Դիտվել է 1211 անգամ:
Print Friendly

Leave a Reply